Բարեսիրտ մարդը եւ հրեշտակը
Գարլին Թորօ Կար ու չկար բարեսիրտ, աշխատասէր մարդ մը կար, որ կ’ապրէր անտառին մէջ եւ շատ աղքատ էր : Երբ ան կը պտըտէր, ծաղիկներ կը ցանէր եւ պտուղներ կը քաղէր, յանկարծ հրեշտակ մը երեւցաւ իրեն եւ ըսաւ. « Բարեսիրտ մարդ, զիս Աստուած ղրկեց, մի' վախնար, դուն շատ պիտի հարստանաս, երբ ամէն օր ցորեն հնձես եւ ամէն օր ճերմակ հագուստներ հագնիս » : Բարեսիրտ մարդը պատասխանեց. « Շատ լաւ, հրեշտա'կ, շնորհակալ եմ, յուսամ միշտ հետս մնաս, ես քեզի շատ պիտի աղօթեմ » : Ան ամէն օր ցորեն կը հնձէր, ճերմակ կը հագուէր եւ կը հարստանայ քանի որ իւրաքանչիւր ամիսը անգամ մը գանց մը կը գտնէր փորած ատենը : Բարեսիրտ մարդը ուրախ կ'ապրի, տուներ կը գնէ եւ աշխարհի ամենակարեւոր բժիշկներէն մէկը կը դառնայ: Այս հեքիաթը մեզի կը սորվեցնէ, թէ պէտք է միշտ բարի, աշխատասէր եւ բարեսիրտ ըլլանք, որպէսզի ապագային լաւ մարդիկ ըլլանք, բարեսիրտ եւ աշխատասէր, եւ ամէն մարդ գովէ եւ սիրէ մեզ : ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------ Թալինը եւ իր ոսկեայ թագը Սէրլի Պօյաճեան Ժամանակին կ'ապրէր աննման իշվանուհի մը, որուն անունն էր Թալին : Շատ բարի, հնազանդ ու խելացի էր ան : Ան կը զբաղէր գիրքեր կարդալով, գրելով եւ անտառին մէջ ծաղիկներ հաւաքելով : Օր մը ան որոշած էր իր ընկերոջը հետ անտառ երթալ : Կը հասնին անտառ ու կը խաղան : Թալինը կը յոգնի եւ երկար ժամանակ մը ետք կը քնանայ ծառի մը տակ : Ընկերը քանի մը անգամ կը յիշեցնէ իրեն, որ իր գլուխէն հանէ իր ոսկեայ թագը : Երբ գիշեր էր արդէն, Թալինը պալատ կը վերադառնայ ուրախ-զուարթ եւ հոն կը մոռնայ իր թագը : Յանկարծ կը նշմարէ, որ ոսկեայ թագը չկայ : Անմիջապէս կ'ուղղուի հօրը սենեակը եւ կը պատմէ պատահածը : Եւ կը հրամայէ զինուորներուն, որ մինչեւ չգտնեն Թալինին ոսկեայ թագը չվերադառնան : Երկու-երեք ամիս ամիս կ'անցնի, եւ տակաւին զինուորները չեն վերադառնար պալատ : Թալինը անհամբեր կը սպասէր անոնց վերադարձը, բայց՝ ի զուր : Երեք ամիս ետք դուռը կը զարնուի, ներս կը մտնեն զինուորները ձեռքերնին բռնած ոսկեայ թագը : Թալինը շնորհակալութիւն կը յայտնէ անոնց եւ կ'ուրախանայ : Եւ այսպիսով Թալինը գտաւ իր թագը : Ասկէ ետք ամբողջ ընտանիքը կ'ապրի խաղաղ ու երջանիկ : Հեքիաթը մեզի կը սորվեցնէ որ պէտք չէ ըլլանք անուշադիր, պէտք է տէր ըլլանք մեր ապրանքներուն : ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- Թռչուններուն եւ կենդանիներուն համաձայնութիւնը Քրիսթին Տէր Յարութիւնեան Ժամանակին անտառին մէջ բնակող կենդանիները կ'ուզէին թագաւոր մը ունենալ : Եւ օր մըն ալ, թռչունները կ'ելլեն եւ կը սկսին կենդանիները կանչել, բոլոր կենդանիները, որովհետեւ թռչունները շատ կարեւոր ըսելիք մը ունէին : Կու գան կենդանիները թռչուններուն քով : Թռչունները կ'ըսեն. - Մենք որոշեցինք, որ թագաւոր մը ունենանք : - Լաւ, - կ’ըսեն կենդանիները թռչուններուն : Եւ կը սկսին համաձայնիլ : Համաձայնելէ ետք, կ’ըսեն, որ Երկուշաբթի օրը ժամը 9:00-ին պէտք է կենդանիները գան ծառին մօտ : Եւ ամէն մէկ կենդանի իր տունը կ'երթայ : Յաջորդ օրը, բոլոր կենդանիները կ'երթան, եւ կ'ուղղուին ծառին մօտ : Եւ երբ կը հասնին համաձայնութեան վայրը, արդէն իսկ թռչունները կենդանիներուն կը սպասէին : Բոլոր կենդանիները կը սպասեն, որպէսզի թռչունները որոշեն : Քանի մը վայրկեան ետք, թռչունները կ'որոշեն անտառի թագաւորը : Թռչուններէն մէկը կ'ըսէ կենդանիներուն. - Անտառի թագաւորը առիւծն է : Եւ բոլոր կենդանիները կ'ուրախանան : Այսպիսով առիւծը կ'ըլլայ անտառի լաւագոյն, ուժեղ եւ խելացի թագաւորը : ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- Արամն ու աղուէսը Նանօր Առնելեան Ժամանակին կ'ապրէր փոքրիկ տղեկ մը Արամ անունով : Ան շատ հաւատարիմ, աշխատասէր եւ քաջ տղեկ մըն էր : Երբ ան կը խաղար անտառին մէջ, կը տեսնէ աղուէս մը : Աղուէսը իրեն կ'ըսէ, որ եթէ իրեն հետեւի, շատ գեղեցիկ տեսարան մը պիտի տեսնէր անտառին մէջ : Արամը աղուէսին խօսքերուն հաւատալով անոր կը հետեւի : Ճամբան խաղալով, երգելով կը քալէր, եւ աղուէսը իրեն կ'ըսէր, որ ծաղիկներ քաղէ, որովհետեւ Մայիս ամիսն էր եւ պէտք է մայրը ուրախացնէր : Եւ այսպէս Արամը կը մտնէր խորունկ երազի մէջ : Ան շատ ուրախ էր : Աղուէսն ալ՝ խորամանկ ու ճարպիկ, կը քաջալերէ Արամը, որ ջրհորին մէջէն ջուր խմէ : Արամը կրկին հաւատալով աղուէսին խօսքերուն, կը խմէ ջուրը եւ կը վերածուի նապաստակի, եւ աղուէսը շուտով կ'ուտէ նապաստակը, որ Արամն էր : Բարի պարիկը տեսնելով պատահածը, կը կանչէ որսորդները : Որսորդները արագօրէն կը հասնին օգնութեան. Կը սպանեն աղուէսը, եւ նապաստակը կ'ազատեն : Բարի պարիկը կ'ըսէ նապաստակին, որ խմէ այս տեղի ակէն, եւ Արամը ետ կը վերածուի մարդու : Արամը այս պատահածէն կը սորվի ուշադիր ըլլալ եւ չխաբուիլ մանաւանդ աղուէսներէն, շնորհակալութիւն կը յայտնէ բարի պարիկին եւ կը վազէ դէպի տուն :
0 Comments
Leave a Reply. |
ՄԵՆՔՄեսրոպեան Վարժարանի Աշակերտներ Արխիւ
April 2015
Categories
All
|