Ողջոյն հայ հերոսներ,
Դուք էք մեր հայ արի ու քաջ զինուորները: Եթէ դուք չըլլայիք, մենք հայ ու քրիստոնեայ չէինք ըլլար: Դուք էք, որ պաշտպանեցիք պատմական Հայաստանի սահմանները: Դուք էք մեր հին ու նոր պատմութեան հերոսները: Զոհուեցաք եւ ձեր արիւնը թափեցիք մեզ համար եւ ամբողջ աշխարհի հայերուն համար: Դուք էք մեր հայ արի, քաջ, ոչ պատերազմասէր այլ ձեր բարի սիրտով, որ չարչարուեցաք թշնամիին ձեռքէն: Եւ բոլոր հայերս միշտ ձեզ պիտի քաջալերենք: Եւ նոր սերունդները ըլլան զինուոր եւ շարունակեն հայ քաջ զինուորներու գործը: Լոռի Քիրէճեան ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------ Սիրելի հայ զինուոր, Դարձեալ ժամանակը եկած է, որ մեր հայրենիքի պաշտպանութեան համար պատերազմի ճակատին վրայ զինուած կանգնած ես, ետիդ ձգած՝ մայր, հայր, քոյր, եղբայր, կողակից եւ զաւակ, կը պայքարիս մեր հայրենի սուրբ հողի պաշտպանութեան համար: Մեր սիրելի Արցախը կը փորձեն կրկին խլել դաժան թշնամիները: Դուն, ձգած տաքուկ անկողինդ, քաջաբար կը դիմադրես Ատրպէյճանցիներուն, որպէսզի Արցախի ծերունիները հանգստօրէն քնանան ու երեխաները ազատօրէն խաղան: Կ'ուզեմ շնորհակալութիւն յայտնել ծնողքիդ, որովհետեւ քեզի նման քաջ ու նուիրեալ զաւակ ծնած եւ դաստիարակած են: Համբերութիւն կը մաղթեմ մօրդ, հօրդ եւ կը վստահեցնեմ իրենց, որ դուր արդէն մեծ հերոս մըն ես մեր ժողովուրդին համար: Քու եւ զինակիցներուդ ծնողները հպարտ են ձեզմով, ինչպէս նաեւ ես եւ ամբողջ հայ ժողովուրդը: Կը խոնարհինք ձեր եւ ձեր մայրերուն առջեւ... Անհուն երախտագիտութիւն կ'ուզեմ յայտնել քեզի՝ քու անվախութեանդ եւ խիզախութեանդ համար:Փառք եւ պատիւ քեզի եւ քեզի նման բոլոր ներկայ հայ զինուորներուն եւ անցեալի մեր ֆետայիներուն: Դուն պատերազմի դաշտ կ'երթաս, բայց հզօր ու սուրբ հայրենիքը կը պաշտպանես, հաւասար ես ժամանակակից ֆետայիի պատիւին: Առանց քեզի նման հայրենասէր զինուորի, դժուար է պաշտպանել մեր թանկագինԱրցախը, Շուշին, Ստեփանակերտը յաւերժ Գետաշէնը: Շնորհապարտ եմ, որ հոգիին մէջ հայրենասիրական բոցը կը լուսաւորես: Յակոբ Գոճայեան -------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- Սիրելի հայ զինուոր, Հպարտ եւ պաշտպանուած կը զգամ, երբ գիտեմ, որ հայոց սահմանը կը պաշտպանէք թշնամիին անսպասելի յարձակումներէն: Խելացի, անվախ հայ զինուոր կ'ուզեմ երախտագիտութիւնս յայտնել քեզի անձնազոհ կեցուածքիդ եւ հպարտ քալուածքիդ համար: Ձեր ուսերուն վրայ է ամենամեծ պարտականութիւնը՝ հայրենիքի պաշտպանութիւնը, եւ մեր հայրենիքը իր քաջ զինուորներով անպարտելի է: Ձեր հնարամիտ քայլերով կարող էք փրկել ամբողջ ազգ մը: Դուք էք իսկական մարտիկները, որոնք կը պայքարին յանուն ազգին հանգստութեան եւ խաղաղութեան: Սիրելի հայ զինուոր, ամէն օր կ'աղօթեմ կեանքիդ համար, կը խնդրեմ Աստուծմէ, որ ձեր սրբազան առաքելութիւնը կատարէք ողջ եւ առողջ տուք վերադառնաք եւ ձեր ծնողքն ալ ձեզմով հպարտանան եւ ուրախանան: Ձեզի կը մաղթեմ խաղաղ ծառայութիւն, առողջութիւն, ուժ եւ ամուր կամք: Սերուժ Տօնանեան ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------ Սիրելի հայ զինուոր, Այս նամակը քեզի կ'ուղղեմ, շնորհակալութիւն յայտնելու համար, որովհետեւ դուն տունէդ եւ ընտանիքէդ հեռացար, որ երթաս եւ մեր հողերը պաշտպանես վատ թշնամիէն: Շատ հպարտ եմ քեզմով, որովհետեւ առանց քեզի պիտի չկարենայինք վերատիրանալ մեր բոլոր իրաւունքներուն եւ մեր գրաւուած հողերուն: Երբ քեզ կը յիշեմ, կը յիշեմ բոլոր չարչարանքները, զորս կրեցիր եւ բոլոր կռիւները, զորս մղեցիր հայրենիքդ պաշտպանելու համար: Դուն միշտ պատրաստ ես կեանքդ եւ արիւնդ զոհելու երկրիդ մշակոյթին եւ ազգին համար: Դուն մեր արիւնն ես, մեր արիւնէն ալ աւելի թանկ: Ես շատ կը յարգեմ ու կը պատուեմ քեզ՝ ո՛վ հայ զինուոր, նաեւ՝ քու անձնազոհութիւնդ եւ քաջութիւնդ: Կը մաղթեմ, որ Աստուած քեզի երկարկեանք եւ բարեդարձ տայ ընտանիքիդ մօտ: Միրէյ Ժմմօ -------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- Սիրելի սահմանապահ զինուոր, Ես Ալեքսն եմ, վեցերորդ դասարանի աշակերտ եմ, այս տողերս կը գրեմ քեզի Լիբանանէն: Կոչումիդ մասին շատ լսելով, ես ալ լեցուած եմ հպարտութեամբ: Թէեւ քեզ չեմ ճանչնար, բայց կարծես գիտեմ քեզ, քու անունդ հայ զինուոր: Շնորհակալ եմ քեզի, որ կաս, որ մեր հայրենիքի հերոս պաշտպանն ես: Ես պաշտպանուած կը զգամ ինքզինքս, երբ գիսեմ, որ դուն կանգնած ես սահմանին՝ արթուն, հպարտ ու անվախ, բուքին ու ձիւնին: Դուն արժանի ես մեր հին ու նոր հերոսներուն՝ Դուշման Վարդանին, զօրավար Անդրանիկին, Նժդեհին ու Մոնթէին... Ամբողջ սրտովս կը մաղթեմ, որ քու ծառայութիւնդ անցնի կապոյտ ու խաղաղ երկնքի տակ: Վստահ եղի՛ր, որ քու խիզախութիւնդ վարակիչ է ու պիտի վարակէ քու յաջորդներուդ: Դուն եւ քու նմաններդ փաստեցին, որ հայրենիքը միայն բառերով չի սիրուիր, այլ՝ զոհողութեամբ ու անձնուիրումով: Փա՜ռք քեզի, որ պատրաստ ես զոհել քու կեանքդ, որպէսզի թշնամին չպղծէ մեր Սուրբ Հողը: Հպարտ կանգնի՛ր, դո՛ւն, միշտ մեր սահմանին եւ յիշէ, որ ամբողջ հայ ազգը քեզի համար կ'աղօթէ՝ ամէն րոպէ: Ալեքս Լեւոնեան
0 Comments
Leave a Reply. |
ՄԵՆՔՄեսրոպեան Վարժարանի Աշակերտներ Արխիւ
April 2015
Categories
All
|