Սիրելի հայ զինուոր,
Այս նամակով քեզ կը յայտնեմ իմ անսահման շնորհակալութիւնս: Վստահ եմ, որ դուն միշտ արթուն կանգնած կը հսկես Հայաստանի եւ արցախի սահմանները: Ես պաշտպանուած կը զգամ, լորովհետեւ գիտեմ որ սահմանը հսկուած է արի զինուորի կողմէ: Թանկագին հայ զինուոր, եթէ թշնամին յարձակի սահմանին վրայ, դուն եւ եղբայրներդ քաջութեամբ կը պաշտպանէք մեր երկիրն ու ազգը: Սիրելի Արցախի, Հայաստանի եւ Սփիւռքի զինուոր, շնորհաւոր ըլլայ քու տօնդ: Կ'ուզեմ որ բոլորդ յաղթական վերադառնաք ձեր սուրբ տունը: Սինթիա Նազլիքեան ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------ Նամակ հայ զինուորին, Ո՛վ հայ քաջ զինուոր, մեր սրտի խորերէն կ'ուզենք մեր խորին յարգանքով շնորհակալութիւն յայտնել ձեր վսեմ առաքինութեան: Դուք մեր ուժն էք, մեր պարծանքը: Հայաստան երկրի ու Արցախի պաշտպանն էք: Մեր մայր հողի տէրն ու պահապանն էք: Հայ ազգին թիկունք կանգնող եւ յարատեւ պահող շունթն ու ոգին էք: Դուք հայ հերոսներ, հայ կտրիճներ, արիասիրտ քաջազուն տղաք: Դուք հպարտութիւն՝ բոլոր հայերուն եւ յոյսի ծնունդ անվեհեր բանակին: Հազար փառք ձեզի: Նանոր Առնէլեան ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------ Սիրելի հայ զինուորներ Արցախի, Ես շատ հպարտ եմ ձեզմով եւ շնորհակալութիւն կը յայտնեմ ձեզի: Ես հայ պատանի մըն եմ Լիբանանէն, որ կը յաճախեմ Մեսրոպեան Բարձրագոյն վարժարան: Շատ կը սիրեմ եւ իմ երազս է Արցախ ճամբորդել, տեսնել Մամիկն ու Պապիկը, կ'ուզեմ այցելել նաեւ այդ շրջանները, ուր մեր ազատամարտիկները պայքարեցան ազերիներուն դէմ՝ Շուշի, Մարտունի, Գանձասար... Վերջապէս, ամէն հայ պատանիի երազն է այցելել իր պապենական հողերը: Յոյսով եմ, որ օր մը միասին կը տօնենք հայրենիքի ամբողջական ազատագրուած ըլլալու տօնը՝ մեր հայկական երագոյնը պարզելով Արարատի փէշերուն: Հռութ Քիւրիմլեան ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------ Սիրելի հայ զինուոր, Որքան ալ խօսիմ կամ գրեմ, տողերը բաւարար չեմ նկատեր արտայայտելու ձեզի պէս հայ քաջ զինուորի մասին: Դուն բաժնուեցաւ քու ընտանիքէդ, քու ընկերներէդ եւ որոշեցիր զէնքը ձեռքիդ իջնել պատերազմի դաշտ, ցուրտին, անձրեւին եւ բոլոր դժուարութիւններուն տակ մեր հայրենիքի հողը պաշտպանելու եւ մեր հանգիստը ապահովելու համար: Աստուած հետդ ըլլայ ո՛վ հայ զինուոր, քեզի պաշտպանէ բոլոր չար թշնամիներու յարձակումներէն եւ թող Արարատ լեռը կանգուն մնայ քու հովանիիդ տակ: Քրիսթ Մելիտոնեան ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------ Ո՛վ քաջ Արցախի զինուորներ, Դուք կրնաք պաշտպանել Արցախը, որովհետեւ դուք զօրագունդ մըն էք մեր թշնամիին դէմ, որ կ'ուզէ Արցախը գրաւել: Մեր մէկ ափ հողը շատ սուղ է եւ թանկագին, հայ զինուորներ թոյլ մի՛ տաք, որ թշնամին պարծանք զգայ մեր Արցախի հողերով, ձեր ճակատը բարձրացնելով պիտի զօրականգնինք: Վստահ եմ, որ թշնամին պիտի չկարենայ ոտք դնել ազատագրուած հայու արիւնը տեսած հողին վրայ: Իմ աղօթքներուս մէջ ձեզ կը յիշեմ, յոյսով որ օր մը երագոյն դրօշը ձեռքիդ պիտի ուրախացնես Արցախի, Հայաստանի եւ սփիւռքի հայութեան: Սարին Տէմիրճեան ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------ Սիրելի հայ զինուոր, Այս նամակը կը գրեմ քեզի, սիրտս լեցուն յուզմոնքով եւ երախտապարտութեամբ: Վստահ ճակատի վրայ շատ դժուարութիւններ կը դիմագրաւես, ըլլայ բնութեան կարծրութիւնը կամ ալ վայրին անհանգստութիւնը, անոր կողքին վատ կացութիւնը, որ ձեզի արթուն կը պահէ գիշեր ու ցերեկ, բայց քու եւ ընկերներուդ զոհողութիւնները ապարդիւն չեն, որովհետեւ դուն մեզի առիթը կու տաս ապահով կեանք ունենալու: Սրտանց կ'աղօթեմ, որ Տէրը ձեզի փորձանքներէ հեռու պահէ եւ մեր երկրին խաղաղութիւն պարգեւէ, մաղթելով որ բարով շուտով միանաս սիրելիներուդ: Յովսէփ Գիրազեան ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------ Սիրելի Արցախի զինուորներ, Այսօր ձեր պատճառով է, որ Արցախը կանգուն է, օր ու գիշեր արթուն պայքարեցաք եւ կը պայքարիք: Տառապանքը, հալածանքը, կարօտը, մահուն եւ անքուն գիշերները սովորական երեւոյթներ են ձեզի: Հայրենիքիդ տէրը եւ պաշտպանը դուք էք ով հերոսներ: Ձեր պայքարը թող ըլլայ յաւերժ, ձեր յաղթանակը պատիւ է հայ ժողովուրդին: Միրէյ Պէօյիւքեան ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------ Բարեւ ձեզ սիրելի Արցախի հայ զինուորներ, Ճիշդ է որ ձեզ չեմ ճանչնար, սակայն ամէն օր հեռատեսիլէն եւ համացանցէն կը դիտեմ ձեր կատարած քաջագործութիւնները: Հպարտ եմ, որ իմ հայրենիքս ունի ձեզի նման քաջ եւ հաւատարիմ զինուորներ, որոնք պողպատի նման կանգնած կը պաշտպանեն մեր սահմանները: Ես ամէն օր կ'աղօթեմ ձեզի համար եւ պատրաստ եմ, երբ մեծնամ, միանալու եւ կանգնելու ձեր կողքին: Ձեզի ամէն բարիք փափաքող Գարլ Պէրպէրեան ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------ Սիրելի հայ զինուոր, Ես 13 տարեկան հայ պատանի եմ, այս նամակով կը ցանկանամ իմ անսահման շնորհակալութիւնը յայտնել քեզ: Ես քու կողքիդ չեմ, բայց կը տեսնեմ եւ կը լսեմ քաջագործութիւններդ եւ հպարտանքով քեզ կ'անուանեմ հերոս: Քեզմով ապահով կը զգանք: Քեզի կը մաղթեմ երկար կեանք, յարատեւ պայքար, ուժ կարողութիւն եւ փորձանքներէ հեռու օրեր: Մեղրի Պոյաճեան ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------ Սիրելի հայ զինուոր, Ես 12 տարեկան հայուհի եմ, կը գրեմ այս նամակը Լիբանանէն: ԱՅս նամակով խօսքս կ'ուղղեմ բոլոր հայ զինուորներուն, որոնք կանգնած կը պահպանեն հայրենի հողը: Հպարտ կը զգամ երբ հայ կտրիճներ կանգնած իրենց արեան գինով կը պայքարին մեր հողին համար՝ թողած իրենց տունն ու ընտանիքը: Կը մաղթեմ ձեզի երկար կեանք, առողջութիւն եւ յարատեւ պայքար: Սէրլի Նեմշէհիրլեան ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------ Սիրելի զինուոր եղբայր, Յուզմունքով կը գրեմ այս նամակը քեզի, ընտանիքդ եւ տունդ ձգելով գացած ես հայրենիքդ պաշտպանելու: Կը մաղթեմ քեզի որ բարով վերադառնաս տունդ եւ միանաս ընտանիքիդ: Հպարտ կը զգամ քեզմով, ամէն գիշեր պիտի աղօթեմ որ Աստուած պահէ ու պահպանէ քեզ եւ խաղաղութեան մէջ ապրի մեր հայրենիքը: Կարէն Պոյաճեան ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------ Սիրելի հայ զինուոր, Ամէն գիշեր երբ կ'աղօթեմ կը մտածեմ ձեր մասին: Դուք շատ քաջ էք եւ ուժեղ: Դուք անվախ եւ քաջաբար կը կռուիք թշնամիին դէմ եւ շատ միջոցներ ունիք մեր հայրենիքին սահմանները պաշտպանելու համար: Ես տեսայ, թէ ինչպէս կը սողաք, կը մագլցիք, կը կռուիք, որպէսզի պաշտպանէք մեր հայրենիքը: Դուք էք, որ կը պատժէք մեր թշնամին: Ես հայրենիքս կը պաշտպանեմ պահպանելով իմ մայրենի լեզուս եւ մշակոյթը, սորվելով մեր պատմութիւնը: Ձեզի կը մաղթեմ առողջութիւն, ուժ կարողութիւն, յարատեւ յաջողութիւն եւ երկար կեանք: Ես շատ հպարտ եմ ձեզմով: Շնորհակալութիւն կը յայտնեմ ձեզի, որովհետեւ կը պաշտպանէք մեր հայրենիքը եւ չէք արտօներ, որ թշնամին յարձակի Հայաստանի վրայ: Քրիսթին Տէր Յարութիւնեան ------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------ Սիրելի հայ զինուորներ, Անունս Սեզար Եագուպ է: Ամէն գիշեր երբ կ'աղօթեմ կը մտածեմ ձեր մասին: Դուք անվախ եւ քաջաբար կը կռուիք թշնամիներուն դէմ եւ ձեր արեան գնով կը պաշտպանէք մեր հայրենիքին սահմանները՝ ձգելով ձեր տաքուկ անկողինները եւ ձեր ընտանիքները, որպէսզի ապահովէք ծերունիներուն հանգստութիւն եւ փոքրիկներուն ապահովութիւն: Շնորհակալ եմ, որ հոգիիս մէջ հայրենասիրութեան բոցը կը լուսաւորէք: Ես իմ կարգիս, կը յաճախեմ հայկական վարժարան, կը գրեմ, կը կարդամ, կ'աղօթեմ եւ կ'երգեմ հայերէն: Սեզար Եագուպ -------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- Արի, քաջ եւ խիզախ հայ զինուորին, Ազգ մը պահողը ինքնութիւնն ու ազգային նկարագիրը հաստատ պահելն է մեծարժէք գործն է, որ կ'ընեն միայն քաջերն ու հայրենասէր եւ ազգասէր ոգի ունեցողները, ինչե՜ր չենք կրնար խոստովանիլ երբ այս բոլորը կը վերաբերի հայ զինուորի մը: Մեր նախահայրերէն սորված ենք ու ժառանգած ենք հայրենիքի համար կռուիլ ու զոհուիլ: Հայկ նահապետ ինքն էր առաջինը, որ կռուելով թշնամի Բէլի դէմ կերտեց հայն ու Հայաստանը: Վերջերս Արցախի քառօրեայ պատերազմին, մենք դարձեալ տեսանք, թէ հայ զինուորը ինչպէս առանց մտածելու, հաւաքած իր ուժերը, զէնքը ձեռքին ուղղուեցաւ թշնամի ազերիին դէմ, որ կը փորձէր դարձեալ Արցախի խաղաղութեան սպառնալ: Հայ քաջ մարտիկը, անվախ ու ինքնավստահ նորէն ինքզինք նետեց պատերազմի ճակատ, որովհետեւ ան շատ լաւ գիտէ թէ ինչ է հայրենիքը, հայութիւնը Արցախն ու հայուն պատիւը,քաջ զինուորը ճակատը բաց կանգնեցաւ ազերիին դէմ, ըսելու համար որ միշտ պատրաստ ենք մեր հողերը պաշտպանելու եւ դուրս վռնտելու բոլոր անոնք, որոնք կը փորձեն մեր սահմաններէն ներս մտնել: Քեզ հազար փառք հայ զինուոր: Կարօ Զէնճիրճեան
0 Comments
Leave a Reply. |
ՄԵՆՔՄեսրոպեան Վարժարանի Աշակերտներ Արխիւ
April 2015
Categories
All
|